Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում
Հասարակություն
18:34 25/04/2025
Տարածաշրջան

Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ գրանցվել է 291 հետցնցում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը՝ հիշեցնելով, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները  կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

3.9 բալ ուժգնությամբ և ցածր մագնիտուդով հետցնցումների ընդհանուր թիվը կազմում է 283, դրանց մեծ մասը 3 մագնիտուդից ցածր է, իսկ 4 և բարձր մագնիտուդով հետցնցումների թիվը կազմում է՝ 8։

Նշենք, որ երկրաշարժի հետևանքով  տուժել է 240 մարդ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում